«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը:
Այսպես, դատարանի վճռի, դատավճռի, դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար բազային տուրքի 50 տոկոսի (500 ՀՀ դրամ) և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով (150 ՀՀ դրամ):
Գործին մասնակցող անձանց հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար բազային տուրքի 20 տոկոսի (200 ՀՀ դրամ) և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով (100 ՀՀ դրամ):