Ի՞նչ պատասխանատվություն է կրում Ձեր կուտակային կենսաթոշակի ֆոնդի կառավարիչը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 986.9–րդ հոդվածի համաձայն` Ֆոնդի կառավարիչը պարտավոր է հատուցել իր գործողությունների կամ անգործության հետևանքով ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասների (ներառյալ` բաց թողնված օգուտների) համար:

Ընդ որում, ֆոնդի պակաս եկամտաբերությունը մյուս նմանատիպ ֆոնդերի եկամտաբերությունից ինքնին չի կարող տվյալ ֆոնդի կառավարչի համար իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման հիմքով սույն մասով նախատեսված հատուցման պարտականություն առաջացնել: Ֆոնդի կառավարչի կողմից սույն մասով նախատեսված հատուցումն իրականացվում է ֆոնդի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդի) համապատասխան մասնակիցներին ֆոնդի կառավարչի հաշվին ֆոնդի համապատասխան քանակի փայեր տեղաբաշխելու միջոցով, բացառությամբ հատուցման վճարման պահին տվյալ ֆոնդի մասնակից չհանդիսացող անձանց պատճառած վնասի, որի հատուցումն իրականացվում է համապատասխան գումար վճարելու միջոցով:

Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասները հատուցվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել