Իրազեկում հղի կանանց բժշկական անվճար օգնություն ստանալու մասին. Նոր որոշում

2015 թվականի մայիսի 27-ին ընդունվել է ՀՀ կառավարության № 568 որոշումը, որով հղիության հետ կապված անվճար բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորություն է տրվում: Այդ հնարավորությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք բավարարում են հետևյալ պահանջները:

Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք և նրանց ամուսինները:

Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 10.00-ից մինչև 30.00 անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք և նրանց ամուսինները:

Շահառուները պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ հիմնական պահանջները՝

1) ամուսինները կամ ամուսիններից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ամուսնությունը գրանցված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) առկա է ամուսինների գրավոր համաձայնությունը.

3) ամուսինները կամ նրանցից մեկը երկու և ավելի տարի տառապում են անպտղությամբ և առկա են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումներ` տրված վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակի իրականացման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կողմից.

4) ամուսիններից` կինը պատկանում է 20-40 տարիքային խմբին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել