Որքա՞ն պարգևավճար են ստանում հաշմանդամները

Համաձայն ՀՀ կառավարության N 668-Ն որոշման՝ զինվորական կենսաթոշակ ստացող անձը պարգևավճար նշանակելու համար իր գրավոր դիմումը ներկայացնում է համապատասխան այն մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ գտնվում է իր կենսաթոշակի գործը, իսկ աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձն իր գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

Պարգևավճար ստանալու իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 55000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 48000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 36000 դրամ.

Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 19000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 17000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 15000 դրամ.

Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք, այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք, ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել