Իրազեկում ժամանակավոր ապաստան հայցողներին

ՀՀ կառավարությունը 2009 թվականի N 1440-Ն որոշմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորելու կենտրոնում տեղավորելու և կենսաապահովման պայմաններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

Ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորելու կենտրոնը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-Ն որոշմամբ ստեղծված «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է:

Ապաստան հայցողները կենտրոնում տեղավորվում են միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից: Կենտրոնում տեղավորվելու մասին ապաստան հայցողների դիմումի հիման վրա լիազոր մարմնի կողմից նրանց տրվում է ուղեգիր: Ուղեգրի ձևը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

Ուղեգիրը տրվում է կենտրոնում ազատ սենյակների առկայության դեպքում: Ուղեգիր ստացած ապաստան հայցողներն անհապաղ տեղավորվում են կենտրոնում: Կենտրոնում ապաստան հայցողների հետ միասին տեղավորվում են նաև ապաստան հայցողի ընտանիքի անդամները:

Ապաստան հայցողները կենտրոնում բնակվում են մինչև նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում ընդունվելը (ներառյալ մերժման որոշման բողոքարկման գործընթացի ավարտը): Կենտրոնում հատկացված սենյակը ապաստան հայցողի կողմից 7 օր անընդմեջ անհարգելի պատճառով չզբաղեցվելու դեպքում կենտրոնի տնօրինությունը դրա մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, որը նրան տրված ուղեգիրն ուժը կորցրած է ճանաչում:

Անհարգելի է համարվում, երբ ապաստան հայցողը կենտրոնի տնօրինությանը չի տեղեկացնում սենյակը չզբաղեցնելու հիմնավոր պատճառների մասին: Եթե ապաստան հայցողը ճանաչվում է փախստական, ապա նա դրա մասին որոշումն ստանալուց հետո ազատում է կենտրոնում զբաղեցրած սենյակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել