Նոտաներ ժառանգության վկայական տրամադրելու համար քաղաքացիներից պահանջում են մի շարք փաստաթղթեր, որոնցից է նաև սովորաբար անհրաժեշտ համարվող մահացածի ծննդյան վկայականը։
Եթե դուք չունեք այն (կամ կորցրել եք), ապա տվյալ դեպքում Ձեզ անհրաժեշտ է դիմել դատարան քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հատուկ հայցային վարույթի կարգով մահացածի ծննդյան գրանցման փաստը հաստատելու համար։
Այսպես դիմում եք դատարան ներկայացնելով դիմում, որում հիմնավորում եք այդ փաստը այլ կերպ (բացառությամբ դատական կարգով) ստանալու անհնարինության հանգամանքը, ինչպես նաև, թե ինչ նպատակի համար է Ձեզ անհրաժեշտ այդ փաստի հաստատումը։