Ինչպե՞ս կնքել բնակարանի վարձակալության պայմանագիր` խնդիրներից խուսափելու համար

Բնակարանը վարձակալության հանձնելիս պարտադիր կերպով պահպանեք օրենքով սահմանված ընթացակարգը հետագայում առաջանալիք խնդիրներից խուսափելու նպատակով։

Այսպես, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վարձակալության կարող է հանձնվել բացառապես մշտական բնակության համար պիտանի բնակելի տարածությունը (բնակարանը, բնակելի տունը, բնակարանի կամ բնակելի տան մասը):

Երկրորդ, բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով։

Երրորդ, բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Չորրորդ, բնակելի տարածության վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
Վերջապես հինգերորդ, բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով:

Եթե բնակելի տարածության վարձակալության ժամկետը պայմանագրով որոշված չէ, պայմանագիրը համարվում է անորոշ ժամկետով կնքված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել