Ի՞նչ պետք է իմանալ կենդանիներին զբոսանքի տանելիս

Հասարակության անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ է, որպեսզի կենդանիներին զբոսանքի տանելիս պահպանվեն որոշակի պարտադիր կանոններ: Այդ կանոնները սահմանված են Երևան քաղաքի ավագանու № 312 որոշման 31-րդ կետում, ըստ որի`կենդանիներին զբոսանքի տանելիս դրանց տիրապետողներին արգելվում է`

1) կենդանուն գրգռել մարդկանց և կենդանիների վրա

2) կռիվների կամ ներկայացումների համար կենդանիների օգտագործումը, որոնց արդյունքում կենդանին կարող է տանջվել, ցավեցվել, վնասվել կամ սպանվել

3) կենդանիների երկարատև կամ մշտապես պահումը տրանսպորտային միջոցներում, իսկ քաղաքային տրանսպորտով փոխադրվելիս շները պետք է լինեն կարճ կապով և դնչկալով, բացառությամբ փոքր դեկորատիվ ցեղատեսակների և փոքր առանց ցեղատեսակի շների, որոնք տեղափոխվում են պայուսակներում կամ տեղափոխման համար հարմարեցված սարքերում

4) անհամատեղելի տեսակների միևնույն տարածքում կամ միևնույն տարածքում միևնույն տեսակների բնակեցումը, որոնց միջև կարող է առաջանալ ագրեսիվություն

5) շանը զբոսանքի տանելը մանկական հրապարակներում, առողջապահական, կրթական, մշակույթի, սպորտի հիմնարկների և շուկաների տարածքներում,

6) հարբած անձանց և 14 տարին չլրացած անչափահասներին 15 կիլոգրամից ավելի քաշ ունեցող շներին զբոսանքի տանելը

7) կենդանիների հետ խանութներ, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների օբյեկտներ, բժշկական, կրթական և մշակութային հաստատություններ այցելելը, բացառությամբ կենդանիների ցուցադրության կամ համանման այլ միջոցառումների այցելության դեպքերի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել