Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 119-րդ հոդվածը նախատեսում է հետևյալ վարչական իրավախախտումը` Օդանավում վարքի կանոնները խախտելը:
Այսինքն, օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Օդանավից լուսանկարելու, կինոնկարահանելու և ռադիոակապի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը առաջացնում է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` 100.000 ՀՀ դրամ: