2007 թվականի ՀՀ կառավարության N 201-Ն որոշումը իր մեջ պարունակում է դրույթներ առողջապահական բնագավառի աշխատողների համար աշխատաժամանակի նորմալ տևողությունը:
Մասնավորապես, նախատեսված է, որ առողջապահական բնագավառի աշխատողների համար աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 39 ժամից:
Առողջապահական բնագավառի աշխատողների համար, կախված նրանց զբաղեցրած պաշտոնից և (կամ) մասնագիտությունից, աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել`
ա) շաբաթական 24 ժամից` առողջապահության բնագավառի աշխատողների համար, ովքեր ռադիոմանիպուլիացիայի կաբինետներում և լաբորատորիաներում անմիջականորեն իրականացնում են գամմա-բուժում և գամմա-պատրաստուկներով (պրեպարատ) փորձնական գամմա-ճառագայթահարում,
բ) շաբաթական 36 ժամից` առողջապահական բնագավառի աշխատողների համար` Ֆիզիոթերապևտիկ բուժկանխարգելիչ կազմակերպություններ, բաժանմունքներ, կաբինետների, հոգեբուժական (հոգենևրոլոգիական), նյարդավիրաբուժական, նարկոլոգիական բուժկանխարգելիչ կազմակերպություններ, բաժանմունքներ, հիվանդասենյակներ
և կաբինետներում աշխատող բժիշկներ և այլն:
գ) շաբաթական 33 ժամից` առողջապահական բնագավառի աշխատողների համար` ուժկանխարգելիչ կազմակերպություններ (պոլիկլինիկաներ, բուժարաններ, ամբուլատորիաներ, դիսպանսերներ, բուժկետեր, կայաններ, բաժանմունքներ, կաբինետներում աշխատող բժիշկներ և այլն,
դ) շաբաթական 30 ժամից` առողջապահական բնագավառի աշխատողների համար` Դիահերձարանների, դիարանների ախտաանատոմիական բաժանմունքներ, լաբորատորիաներում բժշկական անձնակազմը, Դատաբժշկական փորձագետներ, այդ թվում` բաժնի, բաժանմունքի ղեկավար, միջին բժշկական անձնակազմ, հավաքարար և այլն:
Հավելեմ նաև, որ ամբողջական ցանկը կարող եք տեսնել 2007 թվականի ՀՀ կառավարության N 201-Ն որոշման մեջ:
Իսկ Առողջապահական բնագավառի աշխատողների համար հանգստի ռեժիմը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով: