Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և մյուսների գործով դատավճիռը:
Հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով, անձնական գույքի բռնագրավմամբ՝ ոչ ավել քան 720.000 ՀՀ դրամի չափով: Դատական դեպարտամենտի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը նույնպես դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվեց տուգանք՝ 600.000 ՀՀ դրամի չափով: 3 տարի ժամկետով վերջնական պատիժ նշանակվեց առաջին տեղակալներից Արմեն Մովսիսյանի նկատմամբ, ով սակայն համաներմամբ ազատ արձակվեց պատժի կիրառումից:
Մանրամասների՝ ավելի ուշ: