Ե՞րբ է արգելվում ծառայել ոստիկանությունում

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի` ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության մինչեւ 30 տարեկան այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և այդ օրենքով նախատեսված դեպքերի), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Հաշվի առնելով ոստիկանին համապատասխան առողջական վիճակի և պատշաճ ֆիզիկական պատրաստակամության առկայության օրենքով սահմանված պարտադիր նախապայմանը, ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի մայիսի 16-ի 2003 թ. N 6-Ն և ՀՀ առողջապահության նախարարի մայիսի 19 –ի 2003թ. N 361-Ն համատեղ հրամանով հաստատվում է ոստիկանությունում ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը:

Այդ ցանկի մեջ են մտնում հոգեկան խանգարումների մի շարք տեսակներ, ներքին օրգանների հիվանդություններ, վիրաբուժական որոշ հիվանդություններ, ականջի և վերին շնչուղիների հիվանդություններ, բերանի ծնոտի և խոռոչի որոշ հիվանդություններ, աչքի և նրա հավելումների հիվանդություններ, մաշկային և վեներական հիվանդություններ, ինչպես նաև կանանց մի շարք հիվանդություններ: Խոչընդոտող հիվանդությունների ամբողջական ցանկը կարող եք տեսնել վերը նշված հրամանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել