Քիչ առաջ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում բերման է ենթարկել երեք քաղաքացու: Ցույցի մասնակիցները նկատել են, որ կան քաղաքացիներ, ովքեր ալկոհոլ են օգտագործել և խախտում են հասարակական կարգը: Ցուցարարները մոտեցել են նրանց և խնդրել, որ հեռանան հարթակից, քանի որ իրենց արարքը խանգարում է խաղաղ հավաքի անցկացմանը:Երիտասարդները շարունակել են մնալ՝ հայտարարելով, որ ցույցին չեն մասնակցում: Ցուցարարները դիմել են ոստիկաններին, որոնք էլ հեռացրել են քաղաքացիներին: Ոստիկանները իրենց հետ տարան նաև երկու աղջիկների: Նրանց փոխանցմամբ՝ աղջիկները պետք է հաղորդում տան: