Քիչ առաջ ոստիկանությունը կրկին մեծ ուժեր էր կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում, միացվել էր ջրցան մեքենան

Այս պահին Բաղրամյան պողոտայում շարունակվում է ցույցը, քաղաքացիները երգում և պարում են: Բաղրամյանում է նաև Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նրան ուղեկցում են տեղակալները:Ի տարբերություն ցույցի նախորդ օրերին `կենդանի պատնեշը ,որը կազմում էին պատգամավորներ , շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, այսօր  չկա:Այս պահին ցույցին մասնակցում է միայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը

Քիչ առաջ ոստիկանությունը փորձում էր վերցնել բարձրախոսները,որը  ցուցարարները տեղադրել էին ցույցի մեջտեղի հատվածում ,մինչդեռ ցուցարարները պատնեշ կազմեցին և թույլ չտվեցին,որ բարձրախոսը վերցնեն: Ցուցարարներին մոտոցավ նաև ՀՀ-ի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը  և փորձեց միջամտել հարցին, բայց նրան էլ չհաջողվեց: Նա  հեռացավ ցուցարարների մոտից Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ:

Հիշեցնենք ,որ րոպեներ առաջ ոստիկանությունը կրկին մեծ ուժեր էր կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում, միացվել էր ջրցան մեքենան ,բայց նորից անջատվել էր:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել