ՀՀ սոցիալական աջակցության մասին օրենքի համաձայն` սոցիալական աջակցությունը կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մեկ կամ մի քանիսոցիալական ծառայությունների տրամադրումն է Հայաստանի Հանրապետության և (կամ) համայնքի կողմից: Կացարանով ապահովելը սոցիալական աջակցության միջոցառումներից մեկն է: Ըստ սոցիալական աջակցության մասին օրենքի հոդվածի կացարանով ապահովելը տվյալ օրենքի հոդվածի 2-րդ մասում նշված անձանց (ընտանիքներին,տարեցներին) բնակելի տարածքի ժամանակավոր հատկացումն է:
Կացարանը տրամադրվում է՝
1) ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն չունեցող անձին (ընտանիքին)` պայմանագրային հիմունքներով մինչև 10 տարի ժամկետով` անհատույց, իսկ դրանից հետո վարձակալական հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը (ընտանիքը) օտարել է բնակարան (բնակելի տուն)` կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու ժամկետին նախորդող 5 տարիների ընթացքում.
2) որոշակի բնակության վայր չունեցող անձին` որպես ժամանակավոր օթևան, մինչև 90 օր տևողությամբ.
3) ընտանեկան բռնության ենթարկված անձանց` որպես ժամանակավոր օթևան` մինչև 12 ամիս ժամկետով:
Մեջբերված հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում տրամադրվում են՝
1) բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի ձևով.
2) բժշկական օգնություն և սպասարկում.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն.
4) խորհրդատվական օգնություն.
5) այլ համարժեք սոցիալական ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են մասնագիտական կազմակերպություններում (հանրակրթական, մասնագիտացված բժշկական հաստատություն և այլն):
Կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: