Արգենտինացի Տորեսը 2.5 կգ կոկային է փորձել ներկրել Հայաստան. մեղադրան եզրակացություն

30-ամյա Ալեխանդրո Ջոել Տորեսը մեղադրվում է 2 ճամպրուկով Սան Պաուլոյից 2.5 կգ կոկային ներկրելու և այստեղ իրացնելու փորձի համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության` Տորեսը նախնական համաձայնության է եկել Բոլիվիայում բնակվող ոմն Միրանդայի հետ, որ մաքսանենգ ճանապարհով խոշոր չափերի թմրամիջոց է տեղափոխելու Հայաստան,ապա Երևանում այն իրացնելու նպատակով պետք է հանձներ մի անձնավորության, որի դիմաց 8000 ԱՄՆ դոլար գումարը պետք է ստանար Բոլիվիայում:

Այս տարվա փետրվարի 6-ին Միրանդայից ստանալով հատուկ գաղտնարաններում թաքցված 2504,604 գրամ կոկային տեսակի թմրամիջոցները` 2 ճամպրուկով Սան Պաուլոյից ժամանել է Երևան, և «Զվարթնոց» օդանավակայանի  ավտանգության աշխատակիցների կողմից կանխվել է հանցագործության ավարտումը:

Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Տորեսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել