ԱՄՆ-ում 77-ամյա կինը դատապարտվել է 18 տարի ազատազրկման այն բանից հետո, երբ խոստովանել է, որ ինքն է հանդիսացել 100-ամյա մոր մահվան պատճառը՝ նրան ծայրահեղ անուշադրության մեջ թողնելով:
Ըստ մեղադրանքի՝ Մարի Ստրաուսերը տարիներ շարունակ մորը առանց խնամքի է թողել՝ կիսաքանդ տնակում: Իշխանությունները հայտնաբերել են մահացած կնոջը՝ Բլանշ Քոուենին, 2014-ին, այն բանից հետո, երբ մտավոր հետամնաց մի մարդ, ով ապրում էր նույն տնակում, նկատել էր, որ կինը չի շնչում: Մահվան պահին նա կշռել է 38 կգ:
Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը
Իրավաբան.net