Ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը 11 օրերից 7-ը կլինեն ոչ աշխատանքային

Ինչպես արդեն Իրավաբան.net-ը տեղեկացրել է ապրիլի 11-ին ՀՀ կառավարության որոշմամաբ 2015 թվականի ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը տեղափոխել 2015 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օր: Նման որոշում ՀՀ կառավարությունը կայացրել է հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը: Այսպիսով հաջորդ շաբաթ անընդմեջ ոչ աշխատանքային օրեր կլինեն ապրիլի 23-ը, 24-ը, 25-ը և 26-ը:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության  6-րդ հոդվածի համաձայն մայիսի 1-ը նշվում է Աշխատանքի օր և համարվում է ոչ աշխատանքային օր:

Քանի որ այս տարի մայիսի 1-ը ուրբաթ օր է, իսկ մայիսի 2 և 3-ը համապատաասխանաբար շաբաթ և կիրակի, ապա անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կլինեն մայիսի 1-ը, 2-ը և 3-ը:

Այսպիսով, ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը, 11 օրերից 7-ը կլինեն ոչ աշխատանքային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել