Ապրիլի 23-ը կլինի ոչ աշխատանքային օր

«2015 թվականի ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը տեղափոխել 2015 թվա­կանի ապրիլի 18-ը` շաբաթ օր»,- որոշվել է կառավարության այսօրվա նիստին:

Նման որոշում Կառավարությունը կայացրել է հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ ու պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում:
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել