Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին ընդառաջ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիաները ապրիլի 11-ին համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում Ծիծեռնակաբերդի հարակից այգում Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպեցին մաքրման աշխատանքներ:
Նախաձեռնությանը միացել էին Երևանի «Park» հյուրանոցը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, Սիվիտաս հասարակական կազմակերպությունը, Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը, Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը, FLEX ծրագրի հայաստանյան շրջանավարտները: