ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է տեղափոխվել Շիրակի մարզային ոստիկանության պետ Վարդան Նադարյանը: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նրա փոխարեն Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնին է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիգոր Ամիրխանյանը: