Մարտակերտում կատարված սպանությունը բացահայտվել է. ԼՂՀ ոստիկանություն

Մինչ այս ԼՂՀ ոստիկանությունից հաղորդել ենք, որ մարտի 30-ին Մարտակերտ քաղաքի Ավթանդիլյան փողոցի N տան բնակչուհի, 1970թ. ծնված Ռ. Օ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ իրենց տան բակում հայտնաբերել է դստերը մահացած վիճակում:

Աղբյուրը փոխանցում է, որ ԼՂՀ Ոստիկանության, Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1984թ. ծնված, Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի բնակիչ Հարություն Գրիգորիի Իսրայելյանը։

Հ. Գ. Իսրայելյանը ձերբակալված է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել