Հայտնաբերել է դստեր դիակը

Մարտի 30-ին Մարտակերտ քաղաքի Ավթանդիլյան փողոցի N տան բնակչուհի, 1970թ. ծնված Ռ. Օ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ իրենց տան բակում հայտնաբերել է դստերը մահացած վիճակում: Հայտնում են ԼՂՀ ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ քննչական խումբը նշված տան բակում հայտնաբերել է Դիանա Բաղրյանի (ծնված 1996թ., բնակվում էր նույն հասցեում) դիակը` գլխի ծոծրակային և ճակատային շրջաններում կտրած-ծակած վերքերով:

Հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քր. օր-ի 103 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այն արձանագրում է՝ սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել