19 տարի հետախուզման մեջ գտնվող կնոջը հայտնաբերեցին սահմանն անցնելիս

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ապրիլի 6-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում հայտնաբերել և բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Լարիսա Մ.-ին, որը 1996 թ. նոյեմբերի 27-ից ՌԴ Պրիմորսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 206 հոդվածի (պատանդ վերցնելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել