Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահատվել է 3-ը:
Բացահայտվել է գողության` 5, խարդախության` 12, կաշառակերության` 3, յուրացման և շորթման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ապօրինի ծառահատման 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: