Nydailynews.com կայքը տեղեկացնում է, որ 35-ամյա Լետիշա Ֆիշերին մեղադրանք էր առաջադրվել իր 20 ամսական երեխային սպանելու համար: Երեքշաբթի առավոտյան կնոջը նկարել են լացելիս, երբ նրան նստեցնում էին ոստիկանական մեքենան: Կինը նույն հագուստով է եղել, ինչ ձերբակալման օրը: Նա ինչ-որ անհասկանալի բան է շշնջացել և շարունակել արտասվել, երբ ոստիկանները տարել են նրան դատավարության:
Ոստիկանության փոխանցմամբ՝ Ֆիշերը մեղադրվում է երկրորդ աստիճանի սպանության մեջ երկուշաբթի օրը լոգարանում կատարած սպանության համար:
Ոստիկանությունը փոխանցում է նաև, որ նա իր արարքի մեջ մեղադրել է «սատանային»: Նա բռնվել է, երբ աշխատողները հասկացել են, որ բավականին երկար է մնացել լոգարանում և ուժով ներս են մտել` երեխային անգիտակից վիճակում տեսնելով: Կինը փորձել է խոչընդոտել, երեխային արհեստական շնչառության տալու միջոցով վերակենդանացման փորձերին:
Պատրաստեց Աշխեն Ներսիսյանը
Իրավաբան.net