ԿԲ նախագահի մարտի 23-ի որոշումով կասեցվել է «ՄՈւՎ ՄԵԴ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե274 լիցենզիայի գործողությունը՝ 6 ամիս ժամկետով: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: