ԻԵՄ-ը դատապարտում է ՀՀ ոստիկանության անգործությունը

«Իրավունքի Եվրոպա միավորումը» դատապարտում է հանցագործության բացահայտմանն ուղղությամբ` ՀՀ ոստիկանության դրսևորած անգործությունը

Սույն թվականի մարտի 13-ին, 19:00-20:00 միջակայքում անհայտ անձինք աշխատակիցների բացակայության ժամանակ մուտք են գործել «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակ և, վերցրելով գրասեղաններին տեղադրված երկու նոութբուք համակարգիչները, հեռացել են:

Կազմակերպության անդամները հանցագործության մասին հաղորդումը ոստիկանություն են ներկայացրել հաջորդ օրը՝ մարտի 14-ին, ժամը 16:00-ին, համակարգիչների կորուստը նկատելուց անմիջապես հետո: Սակայն ԻԵՄ-ի գրասենյակ ժամանած ոստիկանները գործել են ոչ արդյունավետ. մատնահետքերը վերցվել են միայն կազմակերպության անդամների կողմից պահանջ ներկայացնելուց հետո, իսկ շրջակայքում տեղակայված տեսախցիկների տեսագրությունները ոստիկանության կողմից ցայսօր՝ հանցագործության կատարումից հետո տասներորդ օրվա դրությամբ, ձեռք չեն բերվել:

«Իրավունքի Եվրոպա միավորումը» դատապարտում է ոստիկանության կողմից դրսևորած անգործությունը և կոչ անում վերջինիս հանցագործության բացահայտման ուղղությամբ դրսևորել բարեխղճություն և պատշաճ ջանադրություն:

«Իրավունքի Եվրոպա միավորումը» ՀԿ

Ւրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել