Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, 2015 թվականի մարտի 21-ին, Վրաստանի հայ երաժիշտների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, կայացել է դասական երաժշտության համերգ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցի հիշատակին, տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունը:
Աիջոցառման գլխավոր նվագարանը ջութակն էր, իսկ կատարողները՝ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, լարային երաժշտության ամբիոնիվարիչ Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի 3-րդ կուրսի բակալավր Ստելլա Մկրտչյանը և առաջին կուրսի մագիստր Մարիաննա Կիրակոզովան:
Դասական երաժշտության համերգը իրենց ներկայությամբ պատվել էին Վիրահայոց թեմի առաջնորդԳերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, լարային երաժշտության մասնագետներ և գնահատողներ:
Միջոցառումը ներածական խոսքով բացել է երաժշտագետ, պրոֆեսոր Մարիա Կիրակոսովան, արժևորելով այն բարդ ու աշխատատար ուղին, որ անցնում են լարային երաժշտությունը և ջութակի դասարանն ընտրած ուսանողները և նշել այն ձեռքբերումները, որ ունենում են հատկապես պրոֆեսոր Էռնստ Առաքելովի դասարանի ուսանողները:
Այնուհետև երիտասարդ ջութակահարուհիներ Մարիաննա Կիրակոզովան և Ստելլա Մկրտչյանը, դաշնակահարուհի Թեոնա Միքելաձեի նվագակցությամբ, որպես հիշատակի խոնարհում, կատարեցել են Մոցարտի, Պագանինի, Բախի, Բեթհովենի , Վեյավսկու, Խաչատրյանի և մյուսների ստեղծագործությունները:
Իրենց ելույթներում Վրաստանի Հայերի միության ղեկավարը և Վիրահայոց թեմի առաջնորդը բարձր են գնահատել երիտասարդ ջութակահարների վարպետ կատարումները և երախտիքի խոսքեր ուղղել Մաեստրոյին դասական երաժշտության գեղեցիկ համերգով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար:
Բանախոսները մեկ անգամ կրկին հավաստել են, որ մազապուրծ փրվածների սերունդները վերածնունդ են ապրում, հարատևող հայոց ազգը հիշում է իր զոհերին և դատապարտում է Ցեղասպանության ամեն տեսակ դրսևորում:
Վիրահայոց թեմում շարունակվում են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին միջոցառումները: