Այսօր` մարտի 21-ը Ռասայական խտրականության դեմ պայքարի միջազգային օրն է, որը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի կողմից 1966 թվականին: Ամեն տարի այս օրը ՄԱԿ-ը կոչ է անում կրկնապատկել ջանքերը` ռասայական խտրևականության դեմ պայքարում:
Ռասայական խտրականության դեմ պայքարի օրն ընտրվել է` ոգեկոչելու այն մարդկանց հիշատակը, ովքեր սպանվել էին 1960 թվականի մարտի 21-ին` Հարավային Աֆրիկայում խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում, որը կազմակերպվել էր ապարտեիդի (մեկուսացման) օրենքների ընդունման դեմ: Համաձայն այդ օրենքների` խստորեն սահմանափակում էին «սև» բնակչության տեղաշարժը «սպիտակների» տարածքներում: Ոստիկանության կրակոցներից այդ օրը սպանվեց ավելի քան 60 խաղաղ սևամորթ ցուցարար: