Քաղաքացիական գործերով դատարանում անձի շահերը կարող է ներկայացնել փաստաբանը կամ նրա մոտ ազգականը: Քաղաքացիական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխությունը մոտ երեք տարի առաջա մեծ աղմուկ ու անհանգստություն էր առաջացրել փաստաբանի արտոնագիր չունեցող իրավաբանների շրջանում: Այժմ էլ կան մասնագետներ, որոնք վիճարկում են այս նորմի սահմանադրականությունը և դիմել են Սահմանադրական դատարան:
Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը սակայն պնդում է, որ այս օրենսդրական փոփոխությունն կարևոր խնդիր է լուծել և բխել է հենց քաղաքացիների որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից:
«Մինչ այս մենք ունենում էինք դեպքեր, երբ փաստաբանը խնդիրներ էր ունենում, երբ հակառակ կողմը փաստաբան չէր և կաշկանդված չէր վարքագծի կանոնագրքով: Կային անձիք, որ նույնիսկ իրավաբանությանը մոտ չէին, բայց դատարանում անձի ներկայացուցիչ էին հանդես գալիս: Կյանքը ցույց տվեց, որ սա ճիշտ մոտեցում էր և այն անձիք, ովքեր պատշաճ իրավաբանական օգնություն էին ցույց տալիս, ստացան արտանոգիր և շարունակեցին իրենց գործը»,- ասաց Լ. Սահակյանը: