Նիդերլանդներում բնակվող չեչեն կինը հակառակ հոր կամքի երկու երեխաներին տարել է Սիրիա Իսլամական Պետության զինյալներին միանալու նպատակով, տեղեկացնում են հոլանադիայի իրավապահները: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ենթադրվում է, որ մայրը, 8-ամյա որդին և 7-ամյա դուստրը ճամփորդել են կեղծ փասթաթղթերով: Ամուսնալուծված հայրը լիազորված անձանց նախապես զգուշացրել էր մեկնումի մասին: Հոկտեմբեր ամսից ի վեր նրանց ոչ ոք չի տեսել:
Իրավապահները այս գործը, առևանգում են որակում և միջազգային հետախուզում են հայտարարել: Ինչևէ, նրանք զգուշացնում են, որ, եթե կինը և երեխաները հատած լինեն Սիրիայի սահմանը, հավանականությունը շատ փոքր է, որ նրանք կկարողանան ետ բերել ընտանիքը:
Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը