Լոնդոնում տղամարդը թմրանյութի ազդեցության ներքո անծանոթի գլուխը աղյուսով ջարդել է: Տեղեկանում ենք Irishexaminer.com-ից:
Նա ընդունել է ոչ կանխամտածված սպանությունը, բայց հոգուտ իրեն փաստարկներ են բերվել, որ նա մեղավոր չի սպանության մեջ, քանի որ ժամանակին հոգեկան խնդիրներ է ունեցել:
Ինչևէ, նախորդ շաբաթ Լոնդոնի «Օլդ Բելլիում» կայացած դատավարության ժամանակ ատենակալների մեծամասնությունը 27-ամյա Մալաչի Լինդոին մեղավոր ճանաչեցին:
Այսօր դատավորը կհրապարակի դատավճիռը` սահմանելով պատիժը կրելու համար նվազագույն ժամկետը: Դատարանը պարզել է, որ սպանության օրը, մինչ հարձակումը` սպանվածը, Սլիգո քաղաքի բնակիչ Ֆիլիպ Սթիլսը խմել է իր տանը, այնուհետև երկար վեճ ունեցել հարևանի հետ: Տեղեկացվում է, որ Գրին փողոցում Լինդոին հանդիպելուց առաջ նա բավականին զայրացած է եղել:
Միմյանց բախվելուց և գետնին գցելուց հետո Լինդոն աղյուսով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին: