Արտակարգ դեպք՝ Մեծամորում. կնունքն ավարտվել է ծեծկռտուքով. քավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել «Արմավիր» բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի հետին մակերեսի աջից կտրած-ծակած թափանցող վերք՝ թոքի վնասումով, ենթամաշկային Էմֆիզեմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Պարզվել է, որ այդ քաղաքացին հանդիսանում է Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 11 շենքի բնակիչ, 28-ամյա Արգամ Ավետիսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել Մեծամոր քաղաքում գտնվող «Հայկ» հանդիսությունների սրահի մոտից:

Կարճ ժամանակում Մեծամորի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները պարզել են, որ Ա. Ավետիսյանին պտուտակահանով («ատվյորկա») մարմնական վնասվածքներ է պատճառել Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 45-ամյա Հրաչյա Գեւորգյանը:

Մի քանի ժամ առաջ  Ա. Ավետիսյանը «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել