Նոր մանրամասներ քարափում դիակի հայտնաբերման մասին

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը նոր մասնրամասներ է հայտնել քարափում դիակի հայտնաբերման մասին:

Ւնչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 15-ին, ժամը 16.14-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում` քարափում, հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է օգնություն:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը (մոտ 3 կմ) շարունակել են ոտքով:

Հրշեջ-փրկարարները «Արզնի» կոչվող առողջարանի թիվ 4 ամառանոցի մոտակայքում հայտնաբերել են Ա. Ա.-ի (ծնվ. 1966 թ.) դին:

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել