Կնոջը թաքցրել է ճամպրուկում և փորձել է անցնել սահմանը

Ֆրանսիայի քաղաքացուն ձերբակալել են առանց Շենգեն վիզայի ռուս կնոջը Եվրոպա փոխադրելու փորձի համար: Տղամարդը կնոջը թաքցրել է ճամպրուկում և նստել Մոսկվա-Նիս գնացքը: Նրանց բռնել են լեհական սահմանին:

Լեհ սահմանապահները Տերեսպոլի անցագրային կետում Ֆրանսիայի քաղաքացու ուղեբեռում գտել են կնոջը:

Առանց վիզայի երկիր մտնելու փորձի համար կարող է պատասխան տալ ոչ միայն ռուսաստանցի կինը, այլև նրա ֆրանսիացի ամուսինը: Իրավախախտներին մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել