Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն Արդարադատության նախարարին է ուղարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և առաջարկել Նախագիծը դնել շրջանառության մեջ՝ ապահովելով դրա հետագա քննարկումը, տեղեկացնում են օմբուդսմենի պաշտոնական էջից: Ըստ աղբյուրի` Փոփոխությունների և լրացումների նախագծով առաջարկվում է`
• Պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի գործունեության օրենսդրական երաշխիքների ամրապնդում,
• Բռնությունների կանխարգելման փորձագիտական խորհրդի ստեղծման և գործունեության իրավական հիմքերի, ինչպես նաև խորհրդի անդամների գործունեության երաշխիքների ապահովում,
• Զինված ուժերում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության բնագավառում մասնագիտացած տեղակալի ինստիտուտի օրենսդրական ամրագրում,
• Զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցի հրապարակում,
• Օրենքի որոշ ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող դրույթների հստակեցում՝ Պաշտպանի գործունեության համար անհարկի խոչընդոտների բացառման նպատակով:
Նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: