ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մեղրիում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
2015 թվականի մարտի 13-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Մեղրի քաղաքի բնակիչ Ա.Ղազարյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում բախվել է ճանապարհին կայանված էքսկավատորին, որի հետևանքով «Մերսեդեսը» հրդեհվել է. վարորդը և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն, որտեղ 33-ամյա ուղևոր Ս.Նորյանը մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն։