Մհեր Մկրտչյան փողոցում առկա է երեք տեսախցիկ: Այս փողոց մտելիս վարորդները չափազանց զգոն պետք է լինեն: Մասնավորապես, եթե նշյալ փողոցում երթևեկում եք՝ մուտք գործելով Տիգրան Մեծ փողոցից, ապա պետք է ուշադրություն դարձնեք ստորև ներկայացվող լուսանկարում պատկերված նշանին (100 m):
Այս նշաների առկայության դեպքում վարորդը չպետք է շարունակի այդ փողոցով երթևեկությունը, քանի որ ճանապարհային նշանը զգուշացնում է, որ փողոցով այդ ուղղությամբ երթևեկությունը երկկողմանի թույլատրված է 100 մետր` մինչև տեղադրված երրորդ արգելման նշանը, որը պատկերված է ստորև տեղադրված լուսանկարում:
Եթե այդուհանդերձ վարորդը անտեսի վերևի լուսանկարում երևացող նշանը և ուղղությանը հակառակ երթևեկի, ապա ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շենքի մոտ նրա մեքենան կնկարահանի տեսախցիկը (տես՝ ստորև ներկայացված լուսանկարում):
Ու սա դեռ ամենը չէ, շարունակելով հակառակ ուղղությամբ երթևեկությունը, վարորդը Մհեր Մկրտչյան փողոցից մտնելով Մովսես Խորենացի փողոց արդեն կնկարահանվի ևս երկու տեսախցիկների կողմից (տես ստորև տեղադրված լուսանկարում):
Այնպես որ Մհեր Մկրտչյան փողոցում երթևեկելու դեպքում եղեք հնարավորինս զգոն, հակառակ դեպքում կտուգանվեք 20 հազար ՀՀ դրամով (Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով):