Գյումրիի բախումների գործով 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից հետո տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների գործով եւս մեկ քաղաքացի է կանչվել ՀՀ քննչական կոմիտե:

Իրավաբան.net-ի հետ զրույցում 26-ամյա Անուշավան Հարությունյանը հայտնեց, որ քննչական կոմիտե հրավիրվել է հարցաքննության` որպես կասկածյալ, իսկ այնուհետև մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին և երկրորդ կետերի հատկանիշներով արարք (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով) կատարելու համար:

Մեզ հետ զրույցում անուշավանը հայտնեց, որ իր հանդեպ, որպես խանափման միջոց, ընտրվել է ստորագրությունը` չհեռանալու մասին: Իսկ ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա նա այն չի ընդունում:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ի բախումներից հետո հիվանդանոց էր դիմել 33 անձ, որից 23-ը ոստիկան: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին հայկական կողմին հանձնել Ավետիսյանների ընտանիքի սպանելու համար մեղադրվող ռուզ զինծառայող Վալերի Պերմյակովին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել