Հայտնի է, որ քաղաքացին դիմելով նոտարին կնքում է անշարժ գույքի առուվաճառքի, նվիրատվության և/կամ այլ պայմանագրեր:
Նշենք, որ ներկայումս քաղաքացին արդեն հնարավորություն ունի առանց դիմելու ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, նոտարի միջոցով առցանց գրանցել պայմանագրից ծագող իր իրավունքը՝ ստանալով նոտարի կողմից կնքված սեփականության վկայական:
Վերջինս իրականացված այն բարեփոխումներից է, համաձայն որի, քաղաքացին ստիպված չէ գործարք կատարելու համար դիմել մեկից ավելի մարմիններ:
Հասմիկ Հարությունյան, ՀՀ նոտարական պալատի նախագահ, ‹‹Կենտրոն›› նոտարական տարածքի նոտար
«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը: