Ինչո՞ւ չի կայանա փետրվարի 20-ի հանրահավաքը

ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որով չեղյալ է համարվել փետրվարի 20-ի հարահավաք: Հայտարարության մեջ ասվում է.

«Երևանի քաղաքապետարանն, ի գիտություն չընդունելով հանրահավաքի իրազեկման հայտը, անօրինական խոչընդոտներ է ստեղծում նախապես հայտարարված փետրվարի 20-ի շտապ հավաքի անցկացման համար:

Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից` ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը: Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում օրինական բոլոր ճանապարհներով մենք գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և հասարակության շահերը պաշտպանելու համար»:

Այսօր մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, նա նշել է. «Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել