Բախումների արդյունքում ձերբակալված երիտասարդը ազատ արձակվեց

Գյումրի քաղաքում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով ձերբակալված Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանն քիչ առջ ազատ է արձակվել: Այս մտեղեկությունը Իրավաբան.net-ին փոխանցեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նա նաև ավելացրեց, որ Մնացական Ալեքսանյանի կալանքը փոխարինել են չհեռանալու մասին ստորագրությամբ, նրան մեղադրանք չի առաջադրվել:

Հիշեցնենք` հունվարի 15-ին Գյումրիում ցույցերի ընթացքում բախումներ էին եղել ոստիկանական ուժերի հետ, հարուցվել էր քրեական գործ, որով ձերբակալվել է 1993 թվականին ծնված Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը: Երիտասարդի ձերբակալման փաստը բողոքի ալիք էր բարձրացրել հասարակական և քաղաքական շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել