Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ավանի Աճառյան փողոցի թիվ 26 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Էդուարդ Չ.-ին: Բաժնում պարզվել է, որ նա հունվարի 26-ին, ժամը 15.00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող ավտոլվացման կետում գողացել է 1998 թ. ծնված Համլետ Դ.-ի բջջային հեռախոսը` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Գողության մասին նա նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Կատարվում է հետաքննություն: