Ինչպես տեղեկացնում են ՀՀ դատական համակարգից` Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ամանորյա ուղերձ է հղել, որտեղ ասվում է.
«Հարգելի՛ դատավորներ, դատական ծառայողներ,
Ամփոփում ենք ևս մեկ տարի` լի մարտահրավերներով, դժվարություններով, փորձություններով, որոնք մենք հաղթահարել ենք միասին` մեր բոլորի և անհատապես ձեզանից յուրաքանչյուրի նվիրված ու սրտացավ աշխատանքի շնորհիվ:
Անցյալը վաղվա կառուցման հիմքն է. վստահ լինելով, որ մեր հիմքն ամուր է` ցանկանում եմ, որ ապագան լինի լուսավոր, որ 2015 թվականը իր հետ բերի հաջողություն, կայունություն, երջանկություն և հավատ սեփական ուժերի նկատմամբ:
Շնորհավորում եմ Ձեր և ձեր ընտանիքների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը»: