Ինչո՞ւ «ԱրմենՏել»-ի նախկին գլխավոր տնօրենի գործով դատական նիստին չեն ներկայանում ԱԱԾ ներկայացուցիչները

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««ԱրմենՏել»-ի նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի պաշտպանությունը ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում դեռ ստանձնել չեմ կարողանում: Ինչպես նշել եմ նախկինում, Կենտրոնի դատարանի դատավոր Ա.Բեկթաշյանը քննում է իմ համապատասխան բողոքը, սակայն նիստերը փաստացի չեն կայանում, քանի որ ԱԱԾ ներկայացուցիչները չեն ներկայանում: Երևի ղեկավարվում են, ասենք, 1933թ. ԽՍՍՌ Կենտգործկոմի ինչ-որ մի որոշմամբ: Չեմ կարող հասկանալ այս համառ մերժումները և դիրքորոշումները: Այս փուլում ինձ պետք է տրամադրվեն սակավաթիվ փաստաթղթեր՝ որոշումներ որպես մեղադրյալ ներգրավելու մասին, հետախուզման և կալանավորման որոշումներ, փորձաքննությունների եզրակացություններ և այլն: Թե ինչ կարող է պարունակվել այդ փաստաթղթերում, որ ԱԱԾ-ն չի ցանկանում պաշտպանության կողմը ծանոթանա, մնում է միայն ենթադրել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել