«Փաստաբան, դու չպետք է միջնորդ լինես»․ Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանը այսօր՝ խոսելով փաստաբան-դատախազ-դատավոր շփման փոխհարաբերություններից՝ նշեց, որ փաստաբանը պետք է լինի համարձակ․ «Մենք ինքներս փորձում ենք խնդիրը տեսնել մեր մեջ, մենք ասում ենք՝ փաստաբան, դու չպետք է լինես միջնորդ, այսինքն՝ միջնորդությունը մեր միջից ամբողոջությամբ վերացնենք, որովհետև, եթե նա միջնորդ է, ապա ընկնում է կախման մեջ։  Բացի այդ, մենք խնդիր ենք տեսնում դատարանի մեջ։ Դատարանները, զուտ դատավարական իմաստով, պետք է վեր լինեն դատախազությունից և փաստաբանությունից։ Մեզ մոտ մեղադրող կողմը իր հավասարության նշանը դնում են դատավորների հետ, սա խորհրդրդային ժամանակշրջանից եկած մտածելակերպ է։ Նախկինում դատական նիստին մեկնարկին սպասելիս, դատախազը դատավորի սենյակում սուրճ է խմել, փաստաբանը միջացքում սպասել է՝ մինչև նիստը սկսելը»,- նշեց պարոն Զոհրաբյանը։

ՓՊ նախագահը տեղեկացրեց նաև, որ 2015 թվականին պալատն իր առջև առաջնային նպատակն է համարում՝ կոռուպցիոն ռիսկերի մեջ ներգրավված փաստաբաններին բացահայտելը և փաստաբանական համայնքից մեկուսացնելը։

Արա Զոհրաբյանը նաև խոսել է փաստաբանների և Վճռաբեկ դատարանի միջև առաջացած վեճերից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել