ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը մինչ այս տեղեկացրել է, որ նոյեմբերի 17-ից Երևանում կգործեն մի շարք տեսախցիկներ ու արագաչափեր:
Մասնավորապես վաղվանից կգործարկվեն նշյալ վայրերում տեղադրված տեսախցիկները`
1. Ագաթանգեղոս փողոց-Խորենացի փողոց,
2. Մհեր Մկրտչյան փողոց-Խորենացի փողոց,
3. Բաղրամյան պողոտա՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի հատված: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Ի դեպ, այս տեսախցիկին Իրավաբան.net-ն անդրադարձել է, այն նկարահանելու է այն վարորդներին, ովքեր կկայանեն երթևեկության երկրորդ գոտում, մանրամասն` այստեղ:
4. Երևան քաղաքի Գ. Նժդեհ-Վերին Շենգավիթ 1-ին նրբանցք-Ս. Սարգսյան փողոցների խաչմերուկ:
Բացի այդ ամսի 17-ից գործակվելու են երկու նոր արագաչափեր`
1. ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա (թիվ 119 դպրոցի հարևանությամբ)՝ երկու արագաչափ երկու ուղղություններով՝ որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
2. Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: