Հայաստանը անդամակցել է «Ֆրանկոֆոն փաստաբանական միավորումների» միջազգային միությանը

ՀՀ փաստաբանների պալատը այս տարվա հուլիս ամսին առաջարկ է ստացել անդամակցել «Ֆրանկոֆոն փաստաբանական միավորումների» միջազգային միությանը, որին համաձայնել է և անդամակցության հայտ է ներկայացրել: 2014թ. հոկտեմբերի 18-ի Միության ընդհանուր ժողովում քննարկվել և հաստատվել է Հայաստանի փաստաբանների պալատի անդամակցության մասին օրակարգային հարցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքից:
«Ֆրանկոֆոն փաստաբանական միավորումների» միջազգային միությունը ստեղծվել է 1985թ Փարիզում, որին այսօր անդամակցում են աշխարհի շուրջ 40 երկրների փաստաբանական միություններ: Այս կազմակերպության կանոնադրական նպատակներն են ապահովել անդամ փաստաբանական միությունների միջև համագործակցությունը՝ հարգելով միմյանց անկախությունը, պաշտպանել անդամ միությունների անկախությունը, զարգացնել պաշտպանության իրավունքը և ապահովել արդար դատաքննության կանոները, նպաստել անդամ երկրների փաստաբանական համայնքներում փաստաբանի վարքագծի կանոների պահպանմանը:
Նշենք, որ «Ֆրանկոֆոն փաստաբանական միավորումների» միջազգային միությունը միավորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների փաստաբանական միությունները:
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ասոցացված անդամ է դարձել 2008թ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել