Երկաստիճան կամ քառաստիճան դատական համակարգ: Փաստաբան Անահիտ Հովհաննիսյանը դեմ է եռաստիճան դատական համակարգին, նրա կարծիքով` պետք է գործի վերոնշյալ համակարգերից մեկը:
Ինչո՞ւ երկաստիճան, այս համակարգի կիրառումը, ըստ փաստաբանի` կբխի շարքային քաղաքացու շահերից. «Նախ գոնե երկրորդ անգամ հավատը չի փշրվի, բայց նախ և առաջ ծախսը քիչ կլինի, նա վճարում է փաստաբանին և այլն, գոնե այս ծախսը կնվազի»,- ասաց փաստաբանը:
Իսկ քառաստիճան համակարգի պարագայում, պարոն Հովհաննիսյանի համոզմամբ. «Այսինքն` մաքրվի գործը, նոր հասնի վճռաբեկ: Եռաստիճան դատական համակարգը ըստ էության արդյունք չի տալիս»,- ասաց փաստաբանը: